Քաղաքականություն 

Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է ոչնչացնել Իրաքի հյուսիսում գտնվող քրդերին

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ոչնչացնելու է Իրաքի հյուսիսում գործող քրդական միավորումները, որոնք Անկարան ահաբեկչական կազմակերպություններ է համարում: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Էրդողանը նշել է, որ ցանկացած հնարավորության դեպքում թուրքական իշխանությունները հետևում են ահաբեկչական որջերի առաջացմանը և պատրաստվում են հարված հասցնել նրանց:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Իրաքը պատրաստվում են համատեղ օպերացիա իրականացնել քրդերի դեմ:

Նույն շարքից