Հայաստան Քաղաքականություն 

ԵԼՔ-ում հույս ունեն, որ կկարողանան ընդհանուր հայտարարի գալ

Այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյաի վարչապետության դեմ պայքարի մասով ԵԼՔ դաշինքի մաս կազմող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ճանապարհային քարտեզին, ասաց, որ դաշինքում մեծամասնությունը խնդիրներ են տեսնում այդ ծրագրում, հետևաբար այն կազմողները շտկումներ են անում:

Լուսավոր Հայաստան կուսակցության անդամը նշեց նաև, որ դաշինքի ներսում որոշումները կայացվում են քննարկումներից հետո, առաջ քաշված հարցն էլ այդ խնդիրներից մեկն է, որի մասով ևս որոշումը վերոնշյալ սկզբունքով է կայացվելու:

Ավելի վաղ Ազատության հետ զրույցում ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն հույս էր հայտնել, որ ինչպես նախորդ դեպքերում, այնպես էլ այս անգամ քննարկումներից հետո հնարավոր կլինի ընդհանուր հայտարարի գալ. «Հիմա, եթե պարզվի, որ այս խնդրի վերաբերյալ մենք չունենք համաձայնություն, ապա այդ քաղաքական ուժերն առանձին-առանձին իրենց համար կարող են քննարկել, և արդեն ոչ թե համատեղ գործունեության ֆորմատում որոշում կայացնեն կամ չկայացնեն որոշում»,-ասել էր Փաշինյանը:

 

  • 65
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    65
    Shares

Related Articles