Հասարակություն 

Ֆինանսական աջակցություն Նոր Նորքում բնակվող սիրիահայ կանանց և «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի կին ներկայացուցիչների

analitik.am

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը կանանց միամսյակի շրջանակներում հանդիպում է ունեցել Նոր Նորքում բնակվող սիրիահայ կանանց և «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի կին ներկայացուցիչների հետ:


Շնորհավորելով գարնանային ամենագեղեցիկ տոնի առթիվ՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հանդիպմանը ներկա կանանց և աղջիկներին բարեմաղթել է քաջառողջություն և հաջողություններ:


Քննարկվել են նաև ներկաներին հետաքրքրող տարաբնույթ հարցեր:
Օրվա առթիվ հանդիպման մասնակիցներին ցուցաբերվել է ֆինանսական աջակցություն:

Նույն շարքից