Հասարակություն 

Հետաքրքիր է իմանալ շարքից

analitik.am

Անկախ նրանից,երիտասարդ եք, թե տարեց, այս աշխարհում կան ու կլինեն բաներ,որոնց մասին մանրամասնությունները հայտնի չեն մեզ կամ պարզապես հնարավոր չէ իմանալ ամեն ինչ:

Ներկայացնենք մի քանի հետաքրքրիր մանրամասներ գրիչի և մատիտի մասին:

Այսպես՝ ի սկզբանե գնդիկավոր գրիչներ պատրաստում էին ռազմական օդաչուների համար,քանի որ լարված թռիչքային պայմաններում փետուրային գրիչներից թանաքը հոսում էր:

Գնդիկավոր գրիչների առաջին խոշոր քանակը վաճառվել է 1645թվականին Նյու-Յորքում:Վաճառքի հենց առաջին օրը այս գրիչներից գնում է ավելի քան 10 000 մարդ:Այն բավականին թանկ արժեր՝ 12 դոլար:Այն ժամանակ հենց այդքան օրավարձ էր ստանում ամերիկացի բարձրակարգ աշխատողը:

Աշխարհում ամեն վայրկյան վաճառվում է մոտ  125 գրիչ:

Միջին վիճակագրական տվյալներով գնդիկավոր գրիչի միջուկը հերիքում է մոտ 50 000 բառ գրելու համար: Մարդկանց 97%-ը նոր գրիչ գնելիս գրում է իր անունը:

Գրիչն ամենատարածված նվերներից մեկն է: Միջինով,ամեն երրորդ եվրոպացի իր բարեկամին հենց գրիչ է նվիրում:

Միջինում մարդը մեկ տարվա մեջ օգտագործում է 3-4 գրիչ:

Ամենաշատ գրիչները գնում են դպրոցականները, ուսանողներն և ինչքան էլ զարմանալի է գովազդային գործակալությունները:

Գերմանուհի Անգելիկա Ունվերհաուն ունի գրիչների ամենամեծ հավաքածուն՝ ավելի քան 200 000 հատ։

Ամենաթանկ գրիչը համարվում է Montegrappa-ն, այն պատրաստված է պլատինից և զարդարված է 1250 բրիլիանտներով: Գրիչն արժե մոտ 1 000 000 եվրո: Գոյություն ունի միայն մեկ այդպիսի գրիչ:

Ամենաշատ գրիչ վաճառել է «Bic» ընկերությունը՝ ավելի քան 100 000 000 000 միավոր: Եթե դրանք դասավորենք մեկ շարքով, կստանանք Երկրից լուսին ընկած հեռավորությունից 40 անգամ ավել երկարություն:

Մի քանի հետաքրքիր պատմություններ մատիտների մասին:

Պաուլո Կոելյո «Մատիտի Մասին»

Երեխան նայում է,թե ինչպես է տատիկը նամակ գրում և հարցնում է.

-Դու ի՞մ մասին ես գրում:

Տատիկը դադարեց գրել, ժպտաց և ասաց.

-Դու գուշակեցիր, բայց կարևորն այն չէ, թե ում մասին եմ ես գրում, այլ այն, թե ինչով եմ ես գրում: Ես ուզում եմ, որպեսզի դու նման լինես այս մատիտին, երբ մեծանաս: Փոքրիկը երկար նայեց մատիտին, բայց ոչ մի արտասովոր բան չնկատելով՝ ասաց.

-Բայց նա նման է մյուս բոլոր մատիտներին:

-Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես դու նայում առարկաներին: Այս մատիտն օժտված է 5 հատկանիշներով, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր մարդ, ով ուզում է ապրել լիարժեք կյանքով:

1.Դու կարող ես հանճար լինել, բայց չպետք է մոռանաս քեզ ուղղորդող Ձեռքի մասին: Մենք այդ ձեռքն անվանում ենք Աստված: Վստահիր այդ ուժին և սովորիր զգալ այն:

2.Որպեսզի գրեմ, ես ստիպված եմ սրել մատիտը: Այդ գործընթացը փոքր-ինչ ցավոտ է նրա համար, բայց դրանից հետո այն ավելի գեղեցիկ է գրում: Սովորիր տանել ցավը՝ հիշելով, որ այն պնդացնում և կատարելագործում է քեզ:

3.Երբ օգտվում ես մատիտից, միշտ կարելի է ջնջել այն, ինչ սխալ ես համարում: Հիշիր,որ ինքդ քեզ ուղղելը վատ չէ. երբեմն այն միակ եղանակն է, որով կարող ես չշեղվել ճիշտ ուղուց:

4.Մատիտի մեջ կարևորը ո՛չ փայտն է, որից այն պատրաստված է, ո՛չ նրա ձևը, կարևոր է միայն նրա մեջ գտնվող գրաֆիտը:

5.Մատիտը միշտ իրենից հետո հետք է թողնում: Այդ նույն եղանակով էլ դու ես քո հետևից հետք թողնում, այնպես որ մտածիր ամեն քայլդ անելուց առաջ:

 

Արևմտյան Թայվանի Յունլին շրջանում բնակվող արվեստագետ Լի Չեն Չուն էլ  արտասովոր ու հետաքրքիր նախասիրություն ունի:  Նա արդեն 6 տարի է զբաղվում է մատիտների ծայրերին մանրագույն նախշեր ու քանդակներ անելով: Չեն Չուն աշխատելու ժամանակ օգտագործում է խոշորացույց և այլ գործիքներ, որոնցով կարողանում է մատիտների ծայրերին նրբագույն նախշեր ու քանդակներ անել:

Արվեստագետն իր աշխատանքներում հիմնականում պատկերում է տեսարժան վայրեր, տարբեր խորհրդանիշներ ու տառեր(վերջերս նա ամբողջ լատինական այբուբենը քանդակել է մեկ մատիտի ծայրին): Աղբյուրը մանրամասնում է, որ փոքրիկ քանդակները, որոնց վրա արվեստագետը ժամերով աշխատում է, կարող են 0,1 մմ երկարություն ունենալ և հաճախ դրանք տեսնելու համար խոշորացույց է անհրաժեշտ լինում:

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից