Bloomberg-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի խոսքերին, գրում է, որ Մեծ Բրիտանիան փորձելու է թուլացնել ռուսական գազից կախվածությունը և այլընտրանքային մատակարարման հնարավորություններ է սկսելու փնտրել: Մեյը բրիտանական պառլամենտում ունեցած ելույթի ժամանակ ասել էր, որ պետք է հաշվի առնել այն, որ Ռուսաստանն օգտագործում է իր էներգետիկ ռեսուրսները, որպեսզի ազդեցություն ունենա այն երկրների վրա, որոնք դրանք ստանում են:
Ռուսաստանն իր էներգետիկ ռեսուրսների միջոցով փորձում է ազդել այլ երկրների վրա. Թերեզա Մեյ