Քաղաքական Միջազգային 

Հայտնի է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկության գլխավոր պատճառը

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից Ռեքս Թիլերսոնի հեռացման գլխավոր պատճառը հյուսիսկորեական հարցն է: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին և հավելելով, որ նախագահ Թրամփի և Թիլերսոնի միջև այս մասով լուրջ տարաձայնություններ են եղել:

Մասնավորապես նշվում է, թե Թիլերսոնը պնդել է, որ պետք է երկխոսության գնալ Փհենյանին հետ, իսկ Թրամփը դեմ է եղել դրան՝ համոզված լինելով, որ պետք է շարունակել ճնշում գործադրել Կիմ Չեն Ինի վրա:

Գործակալությունը գրում է, որ Թրամփը հեռացրել է Թիլերսոնին, քանի որ ուզում է պատքարտուղարի պաշտոնում տեսնել մարդու, ում լիարժեք վստահում է:

Հիշեցնենք, որ Ռեքս Թիլերսոնը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացվեց մարտի 13-ին, նրան փոխարինեց ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն:

Նույն շարքից