Սպիտակ տունն իր աջակցությունն է հայտնել Մեծ Բրիտանիայի իշխանությունների որոշմանը՝ ռուսաստանցի 23 դիվանագետներին երկրից արտաքսելու հետ կապված: Այս մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Այս որոշումը Լոնդոնը կայացրեց՝ Մոսկվային մեղադրելով ռուսաստանցի նախկին սպա, բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակից Սերգեյ Սկրիպալի և վերջինիս դստեր թունավորման մեջ:
Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ նաև նշվում է, որ ամերիկյան իշխանություններն աշխատում են իրենց դաշնակիցների հետ հետագայում նման նողկալի հարձակումները կանխելու համար: