Քաղաքական 

Բաքվում կհանդիպեն Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործանախարարները

Բաքվում տեղի կունենա Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործանախարարների քառակողմ հանդիպում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հավելելով, որ հանդիպմանը քննարկվելու են տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

Բացի տարածաշրջանի կայունությանը վերաբերող հարցերը, կողմերը քննարկելու են նաև ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը: Խոսքը մասնավորապես վերաբերում է տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, տուրիզմի և մշակույթի ոլորտներին:

Ավելի վաղ այս երկրների արտգործանախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպումներ էին տեղի ունեցել:

 

Նույն շարքից