Բարի օր Հասարակություն 

Versace իտալական նորաձևության տունն էլ հրաժարվեց բնական մորթուց

analitik.am

Versace իտալական նորաձևության տան ղեկավար Դոնաթելա Վերսաչին հայտարարել է բնական մորթուց հրաժարվելու մասին: Այսուհետ բնական մորթին չի օգտագործվելու հագուստ և աքսեսուարներ ստեղծելու ժամանակ:

Վերսաչին նշել է, որ այլևս չի ցանկանում կենդանիներին սպանել նորաձևություն ստեղծելու համար, քանի որ դա ճիշտ չէ:

Ավելի վաղ բնական մորթուց հրաժարվել էին Michael Kors, Jimmy Choo, Armani, Calvin Klein, Hugo Boss, Ralph Lauren և Gucci ընկերությունները:

Նույն շարքից