Քաղաքական Միջազգային 

Պուտինը պատմել է այն մասին, թե ինչպես է 90-ականներին ցանկացել տաքսու վարորդ աշխատել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է այն մասին, թե ինչպես 90-ականներին տաքսու վարորդ չի աշխատել այն բանից հետո, երբ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Անատոլի Սոբչակը պարտություն է կրել ընտրություններում, իսկ ինքը հեռացել է քաղաքապետարանից:

Պուտինը պատմել է, որ 90-ականների վերջերին, երբ ՌԴ նախագահից Մոսկվայում աշխատելու առաջարկ է ստացել, չէր կարող մերժել, քանի որ այլ աշխատանք չի ունեցել:

«Ես մտածում էի տաքսի վարելու մասին: Չեմ կատակում, այլ ելք չկար: Երկու փոքր երեխա ունեի: Դրա համար էլ, երբ առաջարկեցին տեղափոխվել Մոսկվա, ես ընդունեցի այն»,-ասել է Պուտինը՝ խոստովանելով, որ երբեք չի ցանկացել հեռանալ Պետերբուրգից, սակայն ամեն ինչ ուղղակի այդպես ստացվեց:

Նույն շարքից