Մոսկվան արտաքսելու է բրիտանացի դիվանագետներին՝ պատասխանելով Մեծ Բրիտանիայի նմանատիպ քայլին: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Պատասխանելով հարցին, թե երբ է դա տեղի ունենալ՝ Լավրովն ասել է՝ շուտով:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, թե Մոսկվան հույս է ունեցել երկխոսություն ունենալ Լոնդոնի հետ՝ կապված Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են անցել, իսկ հիմա ռուսական կողմը ստիպված է գնալ պատասխան քայլերի, որոնք գտնվում են մշակման փուլում:
Մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր ռուսաստանցի 23 դիվանագետի արտաքսման և Ռուսաստանի հետ շփումները խզելու մասին: Բանն այն է, որ Լոնդոնը Մոսկվային է մեղադրում ռուսաստանցի նախկին հետախույզ, բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակից Սերգեյ Սկրիպալի և վերջինիս դստեր թունավորման մեջ: Եվ հենց դա է պատճառը, որ Լոնդոնը նման կտրուկ քայլերի է գնում: