Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խեսե Ռոդրիգեսի նախկին ընկերուհին՝ Աուրա Ռուիզը հայտարարել է, որ ֆուտբոլիստը թանկարժեք զարդեր է գնում և շրջագայում է օդանավերով այն ընթացքում, երբ իր որդին գտնվում է հիվանդանոցում և օգնության կարիք ունի: Այս մասին Խեսեի ընկերուհին գրել է Ինսթագրամի իր էջում, հայտնում է Marca-ն:
«Դու ինձ զրկեցիր ընկերությունից, որը կարող էր ուտելիք բերել հիվանդանոց, հետո հայտարարեցիր, որ իմ ընտանիքը պետք է վճարի ամեն ինչի համար: Ընտանիքս անում է ամեն ինչ օգնելու համա, իսկ դու չես օգնում, դրա փոխարեն շրջագայում ես մասնավոր ինքնաթիռով և զարդեր գնում քեզ համար»,-գրել է Ռուիզը:
Նշենք, որ զույգը բաժանվել է մի քանի շաբաթ առաջ: Իսկ երեխան, ում մասին խոսվում է, 7 ամսական է: