Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսում է ապրիլի 3-ին առաջին հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում: Այս մասին հայտնում է armtimes.com-ը:
Հանրահավաքին հաջորդելու է նաև երթ, ինչի մասին Երևանի քաղաքապետարանն արդեն իրազեկվել է:
Հարկ է նշել, որ ԵԼՔ դաշինքում դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարի ճանապարհային քարտեզի մասով և քննարկումները դեռ շարունակվում են: