Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանը պետք է «մի կողմ քաշվի և փակի բերանը». Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար

analitik.am

Ռուսաստանը պետք է «մի կողմ քաշվի և փակի բերանը», քանի որ Մոսկվայի և Լոնդոնի միջև լարվածությունը շարունակում է աճել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը, փոխանցում է Sky News-ը:

«Սոլսբերիում (Հենց այստեղ է թունավորվել ռուսաստանցի նախկին սպա, բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակից Սերգեյ Սկրիբալին, ում թունավորման մեջ Լոնդոնը մեղադրում է Մոսկվային) Ռուսաստանի գործողությունները անթույլատրելի են ու վրդովեցնող: Մենք ձեռնարկել ենք պատասխան քայլեր, և Ռուսաստանը պետք է մի կողմ քաշվի և փակի բերանը»,-ասել է բրիտանացի նախարարը՝ չբացառելով, որ գործը կարող է հասնել սառը պատերազմին:

Այսպես բրիտանացի նախարարն արձագանքել է Մոսկվայի հայտարարություններին, թե բրիտանացի դիվանագետներն արտաքսվելու են Ռուսաստանից՝ որպես պատասխան Լոնդոնի նմանատիպ քայլին:

Նույն շարքից