Հայաստան Քաղաքական Բարի օր 

Նոր նշանակումներ՝ ՀՀ նախագահի որոշմամբ

ՀՀ նախագահի որոշմամբ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Սարգսյանի մեկ այլ որոշմամբ,  Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Նախագահի ևս մեկ որոշմամբ, ուժը կորցրած են ճանաչվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի՝ քրեական մասնագիտացման բաժնի 3-րդ և 4-րդ կետերը:

Նույն շարքից