Քաղաքական Միջազգային 

Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել են Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության մեջ

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել են Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության մեջ: Խոսքը վերաբերում է Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք, որ Սոլսբերիում օրեր առաջ թունավորվեցին ռուաստանցի նախկին հետախույզ, բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակից Սերգեյ Սկրիբալին և վերջինիս դուստրը: Սկրիբալին դստեր հետ թունավորվել է նյութով, որը պատրաստվել է Ռուսաստանում: Լոնդոնը հենց Մոսկվային է մեղադրում հանցագործության մեջ:

Վերոնշյալ 4 պետությունների ղեկավարների տարածած համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ սա առաջին դեպքն է Երկրորդ աշխարհամարտից հետո, որ Եվրոպայում նման քիմիական նյութ է օգտագործվում: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ցանկացած նմանատիպ հարձակում քիմիական զենքերի մասին կոնվենցիաների և միջազգային օրենքների խախտում է, ինչը սպառնալիք է Արևմուտքի համար:

 

Նույն շարքից