Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Գնացեք, այլ գործով զբաղվեք. Շարմազանովը լրագրողներին խորհուրդ է տալիս Կարապետյանին չառանձնացնել ՀՀԿ-ից

analitik.am

«Բոլոր փորձերը վարչապետ Կարեն Կարապետյանին անջատել, հակադրության մեջ դնել ՀՀԿ-ից ու իր ընկերներից, իրենց նպատակին չեն հասնելու, գնացեք, այլ գործով զբաղվեք»,-մարտի 15-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Կարեն Կարապետյանը չի լինելու ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն և հավելելով, որ այդ հարցը դեռ չի քննարկվել, ուստի դեռ պարզ չէ, թե ով է լինելու այդ թեկնածուն:

Շարմազանովի խոսքերով, Կարապետյանի կառավարությունը շատ լավ է աշխատել, ինչի արդյունքում 7 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, իսկ վարչապետը ՀՀԿ-ի թիմի առանցքային անդամներից մեկն է. «Կարեն Կարապետյան վարչապետին ու մեր հարգարժան գործընկերոջը մի առանձնացրեք ՀՀԿ-ից, մենք բոլորս մեկ միասնական թիմ ենք»:

Նույն շարքից