Մայամիի արվարձաններից մեկում կամրջի փլուզման արդյունքում առնվազն 4 մարդ է մահացել, այս մասին հայտնում CNN-ը:
Փլուզման պահին կամրջի տակ 8 ավտոմեքենա է եղել: Դեռ հայտնի չէ, թե այդ մեքենաների մեջ քանի մարդ է եղել: Հայտնի է միայն, որ միջադեպից անմիջապես հետո 8 մարդ է հոսպիտալացվել:
Որոնողափրկարարական աշխատանքները դեպքի վայրում շարունակվում են, հայտնի չէ՝ փլատակների տակ մարդիկ կան, թե՝ ոչ: