Հասարակություն 

Ռուսաստանցիների 1/4-ը վստահ են, որ Նեմցովը սպանվել է քաղաքական հայացքների համար

Ռուսաստանցիների մեծ մասը  (83%)  ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մասին, իսկ մի զգալի մասն էլ (24%) ուղղակի վստահ են, որ վերջինս սպանվել է իր քաղաքական հայացքների համար, կամ դարձել է քրեական վեճերի զոհ (21%): Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով Լևադա-կենտրոնի հարցման արդյունքներին:

Հարցվածների  30% տոկոսը չի հասկանում, թե ինչու սպանեցին Նեմցովին, իսկ 15 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Հարցումն անց է կացվել ՌԴ 136 բնակավայրում  1600 մարդու շրջանում  մարտի 7-12-ին:

Հարցման մասնակիցների 42% տոկոսը վստահ են, որ սպանության պատվիրատուները չեն գտնվելու, իսկ 17 տոկոսը հակառակ կարծիքն ունեն:

Հիշեցնենք, որ ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչը սպանվեց 2015 թվականի փետրվարի 27-ին:

 

Նույն շարքից