Վրացական Գուդաուրի հանգստավայրում ճոպանուղին շարքից դուրս է եկել, հայտնում է «Рустави 2» հեռուստաընկերությունը:
Նախնական տեղեկություններով, էլեկտրականության անջատման արդյունքում ճոպանուղու նստարանները սկսել են բախվել իրար, ինչի պատճառով զբոսաշրջիկները ստիպված են եղել ցած նետվել:
Երկրի առողջապահության նախարարն արդն հայտնել է, որ միջադեպի արդյունքում 8 մարդ է տուժել: Հատկապես ծանր է երկու տուժածի վիճակը, նրանց տեղափոխում են Թբիլիսի:
Միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ: