Հայաստան 

Ռեժիմը կհանձի այն, ինչ ցանել է

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, հարյուրից ավել քաղաքացիներ դուրս էին եկել փողոց՝ իրենց բողոքն ու ցասումն արտահայտելու ընդդեմ ոստիկանության անմարդկային և անօրինական գործողությունների: Երթի մասնակիցներն ԱՍԱԼԱՅԻ մարտիկ Ալեք Ենիգոմշյանի հետ հոկտեմբերի 19-ին կատարվածը որակում են որպես սադիզմ և անարգանք ազգային հերոսի նկատմամբ: Ակցիայի վերջում քաղաքացիները ՀՀ դատախազությանը հանձնեցին հաղորդում հանցագործության մասին՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել հանցագործ ոստիկաններին:

 

Ինչպես արդեն հայտնի է, հոկտեմբերի 19-ի երեկոյան, ԱՍԱԼԱ-յի նախկին մարտիկ, Ալեք Ենիգոմշյանն իր հարևան Վահրամ Գաբրիելյանի հետ միասին վերջինիս ավտոմեքենայով տուն վերադառնալու ճանապարհին է լինում: Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտեցել մի խումբ անձինք և, ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ, կոպտորեն քաշքշելով Ալեք Ենիգոմշյանին դուրս են հանել ավտոմեքենայից: Չնայած Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է և չի տեսնում, ոստիկանները նրան թողել են փողոցի բանուկ հատվածում և հեռացել՝ իրենց հետ տանելով հարևանին և վերջինիս ավտոմեքենան: Որոշ ժամանակ անց պատահական անցորդներ մոտեցել են Ալեք Ենիգոմշյանին և դուրս բերել փողոցի բանուկ հատվածից: Կատարվածն առաջ է բերել բազմաթիվ քաղաքացիների զայրույթն ու ցասումը: 

Նույն շարքից