Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

««Սարմատ» հրթիռը», դելտապլանն ու ասպետները ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելիս

analitik.am

ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցող ընտրողներից մեկն ընտրատեղամաս է եկել դելտապլանով։ Այս մասին հայտնում է Pro Город-ը։ Նշվում է, որ տղամարդն ապրում է հեռավոր գյուղում  և հարմար ընտրատեղամաս ընտրելու փոխարեն դելտապլանով հասել է Արզամսկյան շրջան։

РИА Новости-ն էլ հայտնում է, որ Թաթարստանում ընտրատեղամաս են եկել հարսենական արարողության մասնակիցները՝ հարսի և փեսայի ուղեկցությամբ։

Լիպեցկում էլ երկվորյակ եղբայրները  ՌԴ նախագահին ընտրելու են եկել ռուս ասպետների զգեստերով։

РЕН ТВ-ն էլ հաղորդում է, որ Չեչնիայում ուրախ ընտրողները պարել են ընտրատեղամասի դիմաց։ Մի ընտրող էլ ընտրություններին ներկայացել է «Սարմատ» հրթիռի հագուստով։

Նշենք, որ այսօր Ռուսաստանում նախագահական ընտրություններ են ընթանում:

Ընտրություններին մասնակցում է 8 թեկնածու՝ ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը, Ռուսական համաժողովրդական միությունից Սերգեյ Բաբուրինը, Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունից Պավել Գրուդինինը, «Քաղաքացիական նախաձեռնությունից» Քսենիա Սոբչակը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, «Ռուսաստանի կոմունիստները» կուսակցությունից Մաքսիմ Սուրայկինը, «Աճի կուսակցությունից» Բորիս Տիտովը և «Յաբլոկո» կուսակցությունից Գրիգորի Յավլինսկին:

Նույն շարքից