Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Այս պահի դրությամբ Վլադիմիր Պուտինն առաջատարն է` 74.55% ձայներով

analitik.am
Ռուսաստանում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը։ 35 շրջաններում ընտրատեղամասներն արդեն փակվել են։ Քվերակությունն առաջինն ավարտվել Հեռավոր Արեւելքում։ Ժամը 19։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 59,5 տոկոսը։  Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից։ 
 
ՌԴ ԿԸՀ հաղորդմամբ էլ քվեաթերթիկների շուրջ կեսի հաշվարկի արդյունքում Վլադիմիր Պուտինն առաջատարն է 74.55% ձայներով, երկրորդ տեղում է Պավել Գրուդինինը՝ 13.77%: Նրանց հետևում են Վլադիմիր Ժիրինովսկին՝ 6.44%-ով, Քսենիա Սոբչակը՝ 1.41%-ով, Գրիգորի Յավլինսկին՝ 0.81%-ով, Մաքսիմ Սուրայկինը՝ 0.64%-ով, Բորիս Տիտովը՝ 0.64%-ով, Սերգեյ Բաբուրինը՝ 0.63%-ով:
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրություններում քվեարկության ընթացքը դրական է գնահատել, առանց նշանակալից խախտումների և թափանցիկ: ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովայի խոսքով, ընտրախախտումների մասին հաղորդագրությունները շատ չեն եղել։
 
Դիտորդների կողմից արձանագրված հիմնական խախտումները քվեարթերթիկների լցոնումներն են, ընտրողներին կազմակերպված ընտրատեղամաս բերելը և դիտորդներին ընտրատեղամաս մտնելը չթույլատրելը։ 
 
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում է 8 թեկնածու՝ ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը, Ռուսական համաժողովրդական միությունից Սերգեյ Բաբուրինը, Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունից Պավել Գրուդինինը, «Քաղաքացիական նախաձեռնությունից» Քսենիա Սոբչակը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, «Ռուսաստանի կոմունիստները» կուսակցությունից Մաքսիմ Սուրայկինը, «Աճի կուսակցությունից» Բորիս Տիտովը և «Յաբլոկո» կուսակցությունից Գրիգորի Յավլինսկին:

Նույն շարքից