Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ընտրություններին մասնակցելու համար Սոբչակին մեծ գումարներ են առաջարկել․ Նավալնի

analitik.am

«Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության կողմից ՌԴ նախագահի թեկնածու առաջադրված  Քսենիա Սոբչակը   YouTube-ով հեռարձակվող «Навальный. Live» ծրագրի շրջանակներում մեղադրել է բլոգգեր Ալեքսանդր Նավալնիին ընդդիմությանը պառակտելու համար։

«Ի՞նչ արեց ընդդիմությունը մեկ միասնական ընդդիմադիր թեկնածուի շուրջ համախմբվելու փոխարեն, ինչն այս ընտրություններում ամենատրամաբանականը կլիներ։ Միևնույն է՝ մեզանից ոչ ոք չէր հաղթելու․․․ Մեր արդյունքները քիչ են լինելու ձեր բոյկոտի պատճառով։ Եվ դու Լյոշա, կարող էիր դաշնային հեռուստաընկերություններով հանդես գալ՝ որպես իմ վստահված անձ․․․ Բայց դրա փոխարեն՝  ընդդիմության տրոհում 148 մանր մասերի», - ասել է Սոբչակը։

Նավալնին Սոբչակի մեղադրանքը համարել է մեծագույն կեղծավորություն։ Նա հայտնել է, որ Սոբչակն իր առաջադրումից մի ամիս առաջ  պատմել է իրեն, որ ընտրություններին մասնակցելու համար նրան մեծ գումարներ են առաջարկել։ Սոբչակը պատասխանել է, որ Նավալնին ստում է։

Նույն շարքից