Բարի օր Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը շանս չտվեց որևէ մեկին. Գործող նախագահը հաղթում է ձայների 76,67 տոկոսով

analitik.am

Մարտի 18-ին   կայացած  ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքում երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը վստահորեն հաղթում է: Քվեաթերթիկների 99,75 տոկոսի հաշվարկի արդյունքում Պուտինը ստացել է ձայների 76,67 տոկոսը կամ 54,4 միլիոն մարդ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԿԸՀ-ին:

Երկրորդ տեղում հայտնվել է Պավել Գրուդինինը՝ 11,79 տոկոսով, իսկ եռյակը եզրափակում է Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5,66 տոկոսով:

Ինչ վերաբերում է Քսենյա Սոբչակին, ապա նա գտնվում է 4-րդ տեղում՝ 1,67 տոկոս ձայնով:

Նույն շարքից