Քաղաքական գլխավոր 

Վաշինգտոնում Արցախի նախագահի հանդիպումների շարքը շարունակվում է

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին Վաշինգտոն քաղաքում մասնակցել է համայնքային ընդունելությանը՝ ի պատիվ Արցախի Հանրապետության պատվիրակության: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Արցախի նախագահի պաշտոնական կայքէջից:

Ողջույնի իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ ամերիկահայ համայնքը մեծ աշխատանք է կատարում՝ ուղղված Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Արցախի ու Հայաստանի կապերի զարգացմանը, փոխգործակցության ընդլայնմանը, բարեկամության ամրապնդմանը՝ հավելելով, որ նրա անմիջական մասնակցությամբ տարիներ շարունակ Արցախում կյանքի են կոչվել սոցիալ-տնտեսական, մարդասիրական բնույթի ռազմավարական բազմաթիվ ծրագրեր: «Ամերիկահայ համայնքը և ամերիկացի մեր բարեկամները ակտիվորեն ներգրավված են Արցախի միջազգային ճանաչման, մեր երկիրը ԱՄՆ-ում և արտաքին աշխարհում ներկայացնելու ու ճշմարտացի տեղեկություններ հաղորդելու գործում: Այդ ամենը արժանի է ամենաբարձր գնահատանքի», - ընդգծել է իր ելույթում Նախագահ Սահակյանը:

Ելույթից հետո Նախագահը Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, մեր երկրին մշտապես սատարելու համար պետական բարձր պարգևներ է հանձնել հայկական մի շարք կազմակերպությունների ու դրանց ներկայացուցիչներին:

Նույն շարքից