Քաղաքական Միջազգային 

Պուտինը հաղթել է նաև Վաշինգտոնում

Վաշինգտոնում Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցողների մեծ մասն իրենց ձայնը տվել են գործող նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԿԸՀ-ին:

Նախնական տեղեկություններով, որոնք դեռ չեն հաստատվել ԿԸՀ-ի կողմից, ԱՄՆ մայրաքաղաքում Պուտինի օգտին քվեարկել է 1531 քաղաքացի: Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Քսենյա Սոբչակը՝ 374 ձայնով, իսկ եռյակը եզրափակում է Պավել Գրուդինինը՝ 237 ձայնով:

Նույն շարքից