Հասարակություն 

300 մարդու կյանք խլած ավիավթարի ենթադրյալ մեղավորն ինքնասպանություն է գործել

Նիկոլաևյան միջազգային օդանավակայանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար 29-ամյա Վլադիսլավ Վոլոշինը ինքնասպանություն է գործել: Այս մասին հայտնում է «Левый берег» ուկրաինական պարբերականը:
Ինքնասպանության գործած Վոլոշինի հարազատները պատմել են, որ կյանքի վերջին օրերին վերջինս շատ ընկճված է եղել և անընդհատ խոսել է ինքնասպանություն գործելու մտադրությա մասին:

Նշենք, որ ռուսական իշխանությունները հենց Վոլոշինին են մեղավոր համարում 2014 թվականի դեեկտեմբերին Դոնբասում մալայզիական Boeing-777 –ի կործանման համար: Մոսկվայի պնդմամբ, հենց Վոլոշինն է եղել այն Су-25-ի օդաչունը, որն ամենայն հավանականությամբ հարվածել է ուղևորատար ինքնաթիռին:

Հիշեցնենք, որ վերոնշյալ ավիավթարի արդյունքում զոհվեց 283 ուղևոր և անձնակազմի 15 անդամ:

 

Նույն շարքից