Հայաստան Քաղաքական 

Լարված խոսակցություն՝ Մարուքյանի և Կոստանյանի միջև. ԱԺ-ում քննարկում են ԱԺ կանոնակարգի հարցը

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու օրինագիծը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացրած օրինագծով առաջարկվում է խորհրդարանի հանձնաժողովներում ապահովել նույնիսկ ամենափոքրաթիվ խմբակցությունների ներկայությունը:

Ըստ կոալիցոն ուժի, փոփոխությունները թույլ կտան խորհրդարանական աշխատանքներն ավելի թափացիկ դարձնել, իսկ այն խմբակցությունները, որոնք անհրաժեշտ թվով պատգամավորներ չունեն բոլոր հանձնաժողովների համար, կարող են նույն պատգամավորին որպես ներկայացուցիչ ունենալ մի քանի հանձնաժողովում:

Քննարկման ժամանակ լարված խոսակցություն տեղի ունեցավ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի և ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի միջև: Այն բանից հետո, երբ Մարուքյանը հայտնեց իր տեսակետը և Կոստանյանը փորձեց արձագանքել, ընդդիմադիր պատգամավորը պահանջեց չմեկնաբանել իր խոսքերը: Սրան Կոստանյանն արձագանքեց՝ պահանջելով հարգել իր խոսքը և չընդահատել իրեն, քանի որ ինքը երբեք չի ընդահատել Մարուքյանին: Մի քանի, խոսք փոխանակելու և միմյանց պահանջներ ներկայացնելուց հետո պատգամավորները շարունակեցին աշխատանքները:

Նույն շարքից