Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը: Նիստի մեկնարկին ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն առաջարկեց հարգել Մարտի 1-ի զոհերի հիշատակը: Լռության րոպեից հետո Սիմոնյանը ցավ հայտնեց, որ մյուսները չհարգեցին զոհերի հիշատակը՝ նշելով, որ դա շատ բանի մասին է խոսում:
Ավելի ուշ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ Մարտի 1-ի զոհերի հիշատակը միշտ հարգվել է, և կարիք չկար նիստը նման կերպ սկսկել, դրա համար էլ ՀՀԿ-մ այդկերպ վարվեց:
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Խաչատարյանն էլ խոսքեր չխնայեց Երկիր Ծիրանիին քննադատելու համար Վազգեն Սարգսյանի անվան փողոցը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով անվանակոչելու նախագծի պատճառով:
Սրան դեմ արտահայտվեց նաև Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ Վիլսոնի անունով հուշարձան ունենալու անհրաժեշտություն կա, սակայն որ այդ տարբերակով: