Բարի օր Հասարակություն 

Լրագրողների բողոքի ակցիան՝ քաղաքապետարանի մոտ. ԶԼՄ ներկայացուցիչները կրում են հատուկ գրառումով շապիկներ

analitik.am

Այսօր՝ մարտի 19-ին, լրագրողները բողոքի ակցիա են կազմակերպել Երևանի քաղաքապետարանի մոտ: «Դռները բացեք, մամուլն է գալիս» կարգախոսով ակցիայի մասնակիցները բողոքում են կատարվելիք փոփոխությունների դեմ, ինչի արդյունքում սահմանափակումներ են լինելու ավագանու նիստերը լուսաբանող լրագրողների համար:
Մասնավորապես նշվում է, որ լրագրողներն այսուհետ հնարավորություն չեն ունենալու նիստը լուսաբանել նիստերի դահլիճից և դա անելու են հատուկ սենյակից:
Հավելենք, որ ակցիային մասնակցող լրագրողները կրում են «Դռները բացեք, մամուլն է գալիս» գրառումով շապիկներ:

Նույն շարքից