Բարի օր Քաղաքականություն 

Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամը՝ սեռական ոտնգձության մեջ մեղադրանքի մասին

analitik.am

Այսօր՝ մարտի 19-ին, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Էդմոն Կիրակոսյանը՝ անդրադառնալով Երկիր Ծիրանի խմբակցության հետ ունեցած ծեծկռտուքին, նշեց, որ ԵԾ խմբակցության արած հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում, և վերջիններիս գործողությունները կրում են բացառապես սադրիչ բնույթ:

Հիշեցնենք, որ ԵԾ անդամները Կիրակոսյանին մեղադրում են  Մարինա Խաչատրյանի նկատմամբ սեռական ոտնձգության մեջ:

Կիրակոսյանը նաև նշեց, որ քննություն է ընթանում, որի ընթացքում բոլորի համար պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:
Ավագանու անդամը հայտնեց, որ հարցաքննվել է, տվել է բացատրություներ, ամեն ինչ ընթանում է օրենքի շրջանակներում:

Ինչ վերաբերում է կոնկրետ սեռական ոտնձգության մասին մեղադրանքին, ապա այն ՀՀԿ-ական գործչի խոսքերով, կրում է սադրիչ բնույթ, և ԵԾ-ի գործողությունների տրամաբանական շարունակությունն է. «Ես բռնությանը կողմ չեմ»:

Նույն շարքից