Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

ԵԾ-ի առաջարկն ուղղված է Վազգեն Սարգսյանի դեմ. Անի Խաչատրյան

analitik.am
Analitik.am-ը զրուցեց ԵԼՔ դաշինքի ավագանու անդամ Անի Խաչատրյանի հետ՝ փորձելով պարզել, թե ինչ կարծիք ունի  ԵԾ-ի նախագծի մասին, որով առաջարկվում է  անվանակոչել Վազգեն Սարգսյանի փողոցը Վուդրո Ուիլսոնի անունով: Ըստ Խաչատրյանի, այս առաջարկն ուղղված է Վազգեն Սարգսյանի դեմ և երկու նախագծերն էլ փոխկապակցված են և բերված Սպարապետի հիշատակի դեմ: Խաչատրյանը նաև նշեց, որ ԵԼՔ-ը վաղուց հայտարարել է այն մասին, որ Երևանում պետք է լինի Ուիլսոնի հիշատակը հավերժացնող հուշարձան, սակայն ոչ այս կերպ:
Մեր այն հարցին, թե ինչն է ստիպել ԵԼՔ-ին մտածել, որ Տարոն Մարգարյանը ցանկանում է միմյանց դեմ հանել ընդդիմադիրներին, Խաչատրյանը պատասխանեց. «Անմիջապես ներառվել են օրակարգի առաջին և երկրորդ հարցերում և հենց նախագիծ ներկայացնելու առաջին իսկ ամսում, իսկ մեր խմբակցության նախագծերը, կարծում եմ՝ հիշում եք»: 

Նույն շարքից