Հայաստան Քաղաքական 

Իմ արածները, որ վզիդ դնեմ, գրիժա կստանաս. Լևոն Իգիթյանը՝ Զարուհի Փոստանջյանին

Երևանի ավագանու նիստում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան փողոցը Վուդրո Ուիլսոնի անունով անվանակոչելու մասին ԵԾ ներկայացրած նախագծի քննարկումը:
Նախագծի քննարկման ժամանակ ավագանու անդամները չեն խորշում կոշտ հայտարարություններ անելուց:

Իր ելույթում ԵԾ ղեկավար Զարուհի Փոստանջյանն, օրինակ, ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին անվանեց բոլշևիկ՝ մեղադրելով ամուսնուն սպանողի ձեռքից մեդալ ստանալու մեջ:

Ելույթ ունեցավ նաև ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը, ով դիմելով Փոստանջյանին ասաց՝ «Ես իմ արածները, որ վզիդ դնեմ, գրիժա կստանաս, ով եք դուք, որ ինձ դատի տաք»:

Հարկ է նշել, որ ավագանու անդամները դեմ չեն Վուդրու Ուիլսոնի անվան փողոց ունենալուն, ուղղակի դեմ են դրա համար անվանափոխել  Վազգեն Սարգսյանի անվան փողոցը:

 

Նույն շարքից