Այսօր՝ մարտի 19-ին, Երևանի ավագանին մերժեց Հանրապետության հրապարակին կից Վազգեն Սարգսյանի անվան փողոցը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Ուիլսոնի անվամբ կոչելու Երկիր Ծիրանի խմբակցության նախագիծը:
Նախագծի քվեարկությանը ԵԼՔ խմբակցությունը չմասնակցեց, բայց քննարկման ժամանակ ընդդիմադիր ուժի անդամները քննադատեցին նախագիծը՝ դրա համար օգտագործելով կոշտ ձևակերպումներ:
Իսկ ի՞նչ կարծիք ունի նախագծի մասին Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
Analitik.am-ի հետ զրույցում պարոն Սարգսյանն ասաց, որ 10 օր հարցազրույց չտալու հայտարարություն է արել, իսկ վերոնշյալ հարցին նույնիսկ չի ցանկանում անդրադառնալ. «Չեմ կարծում, որ արժի անդրադառնալ այդ հարցին։ ԵԼՔ դաշինքն ունի ավագանու անդամներ, իրենք անդրադառնում են... »