Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը պատրաստվում է նոր էսկալացիայի.The Wall Street Journal

analitik.am

Մարտի 18-ին  Վլադիմիր Պուտինն վերընտրվեց ՌԴ նախագահ՝ վեց տարի ժամկետով՝ մինչև ձայների վերջնահաշվարկն ըստ տեղական պետական հարցումների հավաքելով ընդամենը ձայների 73,9%-ի:

 The Wall Street Journal-ը գրում է, որ ժամանակակից լիդերը պետք է իրեն այնպես ցույց տա, որ իբր  սիրված է ազգի կողմից: Պուտինն ի սկզբանե հեռացրեց ամենալուրջ մրցակցին՝ Ալեքսեյ  Նավալնիին, ուստի տարօրինակ կլիներ, եթե նա չհաղթեր:

«Պուտինն արդեն 18 տարի է ղեկավարում է ՌԴ-ն, նա ուժեղացրել է ագրեսիան երկրի սահմաններից դուրս, որպեսզի երկրի ներսում զարգացնի ազգայնականությունը: Մեծ Բրիտանիայում վերջերս տեղի ունեցած քիմիական  հարձակումն էլ վկայում է այն մասին, որ Պուտինը պատրաստվում է նոր էսկալացիայի: Ինչ վերաբերում է Թրամփի վարչակազմին, ապա այն ավելի կոշտ արձագանքեց, քան Օբամայի վարչակազմը: Պուտինն իհարկե հույս ունի, որ կկարողանա Թրամփի միջոցով տարածաշրջանային գերակայություն հաստատել, բայց Թրամփը չպետք է նրա թակարդն ընկնի»,- եզրափակում է  The Wall Street Journal:

Նույն շարքից