Հայաստան Քաղաքական 

Զարուհի Փոստանջյանը կարծես թե այդքան էլ արդար չէ Անահիտ Բախշյանի նկատմամբ

«Ես Ռոբերտ Քոչարյանի ձեռքից մեդալ չեմ վերցրել»,-այսօր՝ մարտի 19-ին, հայտարարել է Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով ավագանու ԵԾ ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը:
Ավելի վաղ Փոստանջյանը Բախշյանին մեղարդել էր իր ամուսնուն սպանողի ձեռքից մեդալ ստանալու մեջ՝ վերջինիս նաև անվանելով բոլշևիկ:

Բախշյանը նշել է, որ անկախության 20 ամյակի առթիվ տոնակատարությունների ժամանակ, երբ ինքն ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր է եղել, խմբակցությանն առաջարկել են ներկայացնել թեկնածու, ով մեդալ պետք է ստանար, խմբակցությունն էլ, որի մեջ ի դեպ եղել է նաև նաև Զարուհի Փոստանջյանը, որոշել է ներկայացնել հենց իր թեկնածությունը. «Ես մեդալը ստացել եմ Սերժ Սարգսյանի ձեռքից: Ես միշտ ասել եմ ու մինչև վերջին շունչս ասելու եմ, որ Քոչարյանը եկավ արյունով և գնաց արյունով: Իսկ Սերժ Սարգսյանին քննադատել եմ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը չկանխելու մեջ և մնում եմ այդ կարծիքին: Նորից եմ կրկնում՝ խմբակցությունում այն ժամանակ  չդրվեց երկրորդ հարցը՝ չներկայացնել ոչ մեկին, այլ քննարկվեց, թե ում պետք է ներկայացնել»:

 

Նույն շարքից