Հայաստան Քաղաքական 

Հայտնի է, թե որտեղ է նախապատրաստվում անցկացվել Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը. «Արմենպրես»

Armenpress.am-ը հայտնում է. Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը կքննարկի Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության կարգը: Հարցն ընդգրկված է ՀՀ ԱԺ խորհրդի նիստի օրակարգում:

Ըստ որոշման նախագծի` Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված 2018 թվականի ապրիլի 9-ի Ազգային ժողովի հատուկ նիստը նախատեսվում է գումարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ժամը 12:00-ին:

Ազգային ժողովի պատգամավորների գրանցման կարգը սահմանում և գրանցումը կազմակերպում է Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը: Նիստին հրավիրվող անձանց ցանկը հաստատում է Ազգային ժողովի նախագահը: Նիստը նախագահողի բացման խոսքից հետո դահլիճ են բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից