Գերմանիայի ՔԴՄ-ՔՍՄ դաշինքը, որը ղեկավարում է երկրի կանցլեր Անգելա Մերկելը, ՌԴ նախագահական ընտրություններում գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակից հետո կոչով դիմել է վերջինիս: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով դաշինքի ներկայացուցիչ Յոհանն Վադեփուլին:
Մասնավորապես Մերկելի գլխավորած դաշինքը Պուտինին կոչ է արել այլևս չխախտել միջազգային իրավունքը՝ հավելելով, որ Բեռլինը կցանկանար շարունակել ռուսական տնտեսության արդիականացումը:
Նշենք, որ ՌԴ-ում մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 99,98 տոկոսի հաշվարկից հետո Պուտինը ստացել է ձայների 76,66 տոկոսը, ինչը ռեկորդային է: