Մարտի 17-ին Մուլյանկա երկաթգծի կայարանում Ռուսական երկաթուղուն պատկանող և գազի կոնդենսատ տեղափոխող 19 բեռնատար վագոններ դուրս են եկել երկաթգծերից: Այս մասին հայտնում է Ռուսական երկաթուղին: Տուժածներ և բնապահպանական անվտանգության սպառնալիքներ չկան: Ասվում է, որ պատահարն ազդեցություն չի ունեցել գնացքների երթևեկության վրա: Ուղևորափոխադրող գնացքների ընթացքը կազմակերպվել է հարևան ուղու միջոցով:
Ստեղծվել է օպերատիվ շտաբ առաջացած խնդիրները լուծելու համար: