Հասարակություն 

Թռիչքի ժամանակ խափանվել է Թրամփի դստեր ուղղաթիռի շարժիչներից մեկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի և վերջինիս ամուսնուն տեղափոխող ուղղաթիռը ստիպված է եղել վերադառնալ Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայան, քանի որ թռիչքի ժամանակ ուղղաթիռի շարժիչներից մեկը խափանվել է: Այս մասին հայտնում է CNN-ը:

Հեռուստաընկերության տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել դեռ անցած շաբաթ՝ մարտի 15-ին, սակայն այդ մասին հայտնի է դառնում միայն հիմա:

Հավելենք, որ ուղղաթիռը ուղևորվելիս է եղել Նյու Յորք:

 

Նույն շարքից