ՀՀ վարչապետի հրամանագրով, Անդրեյ Սիմոնյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության կայքից:
Վարչապետի մեկ այլ հրամանագրով, Անդրեյ Սիմոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։