Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը թվիթերյան իր էջում գրառում է արել՝ շնորհավորելով Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ, Վլադիմիր Պուտին, նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի համար»,-գրել է Մեդվեդևը:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Ռուսաստանում կայացած ընտրություների արդյունքում քվեաթերթիկների 95,9 տոկոսի հաշվարկից հետո Պուտինը ստացել է ձայների 76 տոկոսը՝ ապահովելով ռեկորդային ցուցանիշ:
Ընտրություններում մասնակցությունը կազմել է 67 տոկոս: