Հասարակություն 

Արփինե Հովհաննիսյանը՝ ԱՄՆ կատարած այցի ամենահագեցված օրվա, հանդիպումների և քննարկված հարցերի մասին

Ամենահագեցված օրը մարտի 7-ն էր: Այսօր՝ մարտի 19-ին, խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը՝ ամփոփելով ԱՄՆ կատարած ՀՀ ԱԺ պատվիրակության այցը:

Հովհաննիսյանը նշեց, որ այդ օրվա հանդիպումները եղել են երկու բնույթի` պատվիրակությունն ընդհանուր ձևաչափով է հանդիպումներ ունեցել  և ինքն ունեցել է առանձին հանդիպումներ:

Առհասարակ Հովհաննիսյանի խոսքերով, այցը շատ կարևոր էր. «Կարևորությունը պայմանավորված է մի քանի չափանիշներով: Առաջինն օրակարգն է, դրա հագեցվածությունը, հանդիպումների հանրագումարը, որը տեղի է ունեցել: Հանդիպել ենք հայ համայնքի հետ, «Կարնեգի» հիմնադրամի հետ, Ռուսաստանի Եվրասիական ծրագրի փոխնախագահի, ավագ փորձագետներից մեկի հետ»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են արցախյան հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական արձանագրություններին, տարածաշրջանային խնդիրներին, Հայաստան-Եվրամիություն վերջերս ստորագրած համաձայնագրին:

ԱԺ փոխխոսնակը հայտնեց, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ՏՏ ոլորտում հնարավոր համագործակցության հեռանկարների, վերականգնվող էներգետիկայի հնարավոր զարգացման վերաբերյալ հարցեր:

Հովհաննիսյանը նշեց, որ հայկական պատվիրակությունը հանդիպել է նաև Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ, ով Արցախում հետաքննության մեխանիզմների տեղակայման հետ կապված նախաձեռնությամբ է հանդես եկել:

Նույն շարքից