Միջազգային Քաղաքականություն 

Գերմանիայի կառավարությունը Պուտինի հաղթանակն ընդունել է որպես ի գիտություն

analitik.am

Գերմանիայի ղեկավարությունն որպես ի գիտություն է ընդունել Ռուսաստանում մարտի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտարարել է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆան Զայբերտ՝ հավելելով, որ կանցլեր Անգելա Մերկելը շուտով նամակ կուղարկի ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրված Վլադիմիր Պուտինին և կհայտնի խոչընդոտները, որոնք պահպանվում են երկու երկրների հարաբերություններում:

Իր հերթին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը ենթադրում է, որ կայացած ընտրություններից հետո ռուս-գերմանական հարաբերություններում պետք է վստահության մթնոլորտ ստեղծվի:
Ռուսաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում Վլադիմիր Պուտինը վերընտրվեց՝ ստանալով ձայների 76 տոկոսը:

Նույն շարքից