Հասարակություն 

Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին տեղի աշխատակիցը մահացել է. shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մեխանիկական արտադրամասի տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս երկաթբետոնե կոնստրուկցիան ընկել է ՓԲԸ-ի աշխատակցի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատակիցը՝ Քաջարան քաղաքի Լեռնագործներ թաղամասի թիվ 1 շենքի 27-րդ բնակարանի բնակիչ 41-ամյա Սեյրան Ավետիսյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից