Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2030 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու տարբերակը ծիծաղելի է համարում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այն, ինչ ասում եք, անհավանական ծիծաղելի է։ Եկեք հաշվենք, ի՞նչ է, ես մինչև 100 տարեկան պետք է նստեմ այստե՞ղ։ Ո՛չ»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք պատրաստվում է մասնակցել նաև 2030 թվականի ընտրություններին։