Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ո՞վ կփոխարինի ՌԴ վարչապետ Մեդվեդևին

analitik.am

Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացած  Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ երդմնակալության արարողությունից հետո ՌԴ կառավարության կազմում փոփոխություններ կիրականացնի: Այս մասին հայտնում է «Свободная пресса»-ն:

Նա մասնավորապես ասել է, որ կզբաղվի վարչապետի պաշտոնի համար թեկնածուի ընտրությամբ: Նա նշել է, որ այդ մասին մտածել է շատ երկար և այս խնդրի լուծմանը կանդրադառնա ավելի հանգամանալից և նպատակաուղղված: Փորձագետները վաղուց էին հայտնել կարծիքներ առ այն, որ ՌԴ վարչապետ  Դմիտրի Մեդվեդևը կարող է հրաժարական տալ: ՌԴ վարչապետի պաշտոնի պոտենցիալ թեկնածուների մեջ են ՌԴ տնտեսության զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը, Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նշվում է նաև, որ ՌԴ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին:

Նույն շարքից