Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Բաշար Ասադն այցելել է Արևելյան Ղուտա, որտեղ կատաղի մարտեր են ընթանում

analitik.am

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն անսպասելի այցելել է Դամասկոսի հարևանությամբ գտնվող Արևելյան Ղուտա, որտեղ կատաղի մարտեր են ընթանում կառավարական ուժերի և Ջաբատ ան-Նուսրա զինված խմբավորման միջև:

Այս մասին հաղորդել է Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը  Telegram հեռուստաընկերությամբ: Տարածվել են նաև լուսանկարներ և տեսանյութ որտեղ Ասադը շփվում է սիրիական բանակի զինվորների հետ:

Նշվում է նաև, որ շրջանի  70 տոկոսն ազատագրվել է սիրիական բանակի կողմից, սակայն  զինված խմբավորման անդամները շարունակում են իրենց դիրքերից կրակել բնակելի թաղամասերի վրա: Արդեն մի քանի օր է Արևելյան Ղուտայում բացվել է մարդասիրական միջացք, որի միջոցով շրջանը լքել է մոտ 50 հազար մարդ:

Նույն շարքից