Հասարակություն 

Երևանի տներից մեկի բակում գյուրզա տեսակի օձ է հայտնաբերվել

Մարտի 19-ին, ժամը 15:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 24-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից